ԱՄՆ Ալաբամա նահանգի բնակիչը, ավելի քան 3 տասնամյակ շարունակ բանտում անցկացնելուց հետո ազատ կարձակվի: Այս մասին գրում է Reuters-ը:
59 ամյա Էնթոնի Ռեյ Հինթոնը, 1985 թվականին, արագ սննդի ոլորտում աշխատող երկու անձանց սպանության մեջ է մեղադրվել և ավելի քան 30 տարի անցկացրել բանտում, սակայն, Հինթոնի գործը բողոքարկվել է Գերագույն Դատարանում: Հինգշաբթի օրը, Ալաբամա նահանգի դատարանը դատավճիռը չեղյալ համարելու մասին որոշում է կայացրել, քանի որ փորձագետներն այդպես էլ չեն կարողացել հաստատել փաստը, որ կրակված փամփուշտներն արձակվել են Էնթոնիի բնակարանում հայտաբերված հրացանից:
Երրորդ կրակոցի ժամանակ, Էնթոնին պահեստում աշխատելիս է եղել, իսկ պահեստը դեպքի վայրից մոտ 24 կմ հեռավորության վրա է գտնվել: Էնթոնիի ղեկավարը և գործընկերները հավաստիացրել են, որ այդ պահին նա պարզապես չէր կարող սպանության վայրում լինել:
Էնթոնին դատապաշտպանին վճարելու համար բավարար գումար չի ունեցել, և վերջինիս շահերը ներկայացնելու համար, դատարնն է փաստաբան ընտրել՝ վճարելով նրան մոտ 1.600 ամերիկյան դոլլար:
Լիլիթ Գասպարյան
Իրավաբան.net