Կինը, ով դատապարտվել է Վաշինգթոնի հյուրանոցներից մեկում BigLaw ընկերության դատապաշտպան Դեյվիդ Մեսսերչմիթին սպանելու համար, խոստովանել է ոստիկանությանը, որ հյուրանոց է գնացել տղամարդուն կողոպտելու մտադրությամբ: 21-ամյա Ջամիրա Գալլմոնը նշել է, որ դանակով հարվածել է դատապաշտպանին, երբ վերջինս փորձել է խանգարել իրեն փախչել:
Գալլմոնի պաշտպանը երեքշաբթի օրը կայացած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ կինը չի ընդունում մեղադրանքները, և որ նա խոստովանական ցուցմունք է տվել ոստիկանության դրդմամբ: Գալլմոնն անմեղ է ճանաչվել Գերագույն դատարանի կողմից, բայց մինչև ապրիլի 10-ը կմնա ձերբակալված:
Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը
Իրավաբան.net