The Guardian-ը գրում է, որ, եթե Բրյուսելը մոտ ապագայում դատական հայց ներկայացնի Google-ի դեմ` որոնողական համակարգը կարող է տուգանվել մոտ 6.6 մլրդ դոլարով:
Եվրոպայի և Միացյալ Նահանգների ավելի քան 30 խոշոր ընկերութուն` ներառյալ Microsoft-ը պնդում են, որ Google-ը վնասում է իրենց բիզնեսին` նախապատվությունը տալով`իր սեփական ծառայություններին, որոնք, սակայն, ակնհայտորեն զիջում են իրենց:
Բրյուսելը սկսել է պաշտոնապես հետաքննել Google-ի` շուկայում գերիշխանության չարաշահման հարցը 2010-ին: Մրցակցային հարցերով Եվրոպայի նախկին լիազոր Խոակին Ալումնիան`2012-ի մայիսին տպագրեց Google-ի դեմ առարկությունների առաջին հայտարարությունը: Նա նաև պարզել է, որ Google-ի մասնագիտացված ծառայությունները պարունակում են մրցակից կայքերի օրիգինալ նյութեր:
Ալումնիան նախապատվությունը տալիս էր խաղաղ կարգավորումներին` առանց ծախսատար և երկարատև դատական վիճաբանությունների: Սակայն նրան չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել:
Սակայն, ըստ ներկայիս լիազոր Մարգարեթ Վեստագերի, այս անգամ բողոքները կհանգեցնեն իրավական գործողությունների:
Google-ը խնդրի շուրջ մեկնաբանություններ չի տալիս: Ընկերությունը միայն նշում է, որ իրենք հակամրցակցային պահվածք չեն դրսևորել: Հետաքննությունը դեռևս շարունակվում է:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net