Եվրոպայում ուտելիքի հետ կապված ամենամեծ սկանդալներից է հասունանում. BBC

Ինչպես հայտնում է BBC-ն՝ Եվրոպայում ուտելիքի հետ կապված ամենամեծ սկանդալներից է հասունանում: Հոլանդացի մսավաճառը դատարանում է հայտնվել 300 տոննա ձիու միսը որպես տավարի միս վաճառելու պատճառով: Երեքշաբթի օրը Ուիլլի Սելթենը հայտնվել է դատարանում փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, սակայն նա հերքել է իր մեղքը` պնդելով, որ ձիու միս չի խառնել բեռների մեջ:

Հոլանդիայի սննդամթերքի անվտանգության հարցերի կոմիտեն պարզել է Սելթենի` մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպության կեղծարարությունը, և վերջինս ձերբակալվել է:

Սելթենն ընդունել է, որ իրենք զբաղվում են ձիու մսի մշակմամբ, սակայն պնդել է, որ տեղի ունեցածը սխալմունք է և վատ վերահսկողության հետևանք: Նա հավատացած է, որ անմեղ կճանաչվի: Ի դեպ, կազմակերպությունը սնանկ էր հայտարարվել անցյալ տարվա ապրիլին:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել