Դատավորը փակել է կյանքի 20 տարին բանտում անցկացրած Դեբրա Ջին Միլքիի գործը, ով մեղադրում էր իր 4-ամյա որդուն սպանելու մեջ, տեղեկացնում է The Huffington Post-ը: Դատավոր Ռոսա Մրոզը փակել է գործը երկուշաբթի օրը ՝ այն բանից հետո, երբ մեղադրողները տանուլ տվեցին իրենց վերջին մեղադրականը:
Միլքին որդու սպանության մեջ մեղավոր է ճանաչվել 1990թ.-ին: Ըստ նրա տղան գնացել էր առևտրի կենտրոն Սանտա Կլաուսին տեսնելու, այնինչ երկու հոգի նրան տարել են անապատ և կրակել գլխին:
Վերաքննիչ դատարանը բեկանել է Միլքիի գործը 2013թ.ին՝ հիմնավորելով, որ մեղադրողներին չի հաջողվել բացահայտել քննիչի ներկայացրած ոչ իրավաչափ գործողության վերաբերյալ ցուցմունքը: Կնոջ մեղադրանքը հիմնված է եղել քննիչին տրված իր իսկ խոստովանության վրա: Քննիչը ներկայումս որակազրկված է:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը