ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք: Այս մասին հաղորդում է ՀՀ Դատական համակարգի լրատվական ծառայությունը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.03.2015թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 30.03.2015թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում: