Դատարանը Պերմյակովի գործով գտավ, որ Գևորգ Կոստանյանի գործողություններում օրենքի խախտում չկա

ՀՀ գլխավոր դատախազի գործողություններում, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում, օրենքի խախտում չկա: Այս եզրահանգման է այսօր եկել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությու առաջին ատյանի դատարանը՝ քննելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր մերժեց պատգամավորի բողոքը. «Դատարանը գտավ, որ ըստ էության դատախազի գործողություններում օրենքի խախտում չկա, այսինքն՝ դատախազն իր իրավասության շրջանակներում գործն ուղարկել է քննչական կոմիտե և հետագայում Քննչական կոմիտեն պետք է դրա համար պատասխան տա»,- Իրավաբան.net-ին փոխանցեց դատարանում պատգամավորի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը՝ հավելելով. «Այստեղ մեզ համար մի հարցն էլ էր շատ հետաքրքիր, եթե իրականում ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածով, այն է՝ ապօրինի զենք կրելը, փոխադրելը և այլն, հոդվածով քրեական գործ հարուցված եղել էր, ապա ինչի Գլխավոր դատախազը միանգամից Փոստանջյանին չէր պատասխանել, թե գիտեք՝ մենք արդեն այդ հիմքով հարուցել ենք: Այդ մասով Քննչական կոմիտեն օրենքով նախատեսված ժամկետները խախտելով՝ 22-րդ օրը պատասխան է ուղարկում դատախազությանը, այն էլ դատարան է բերում»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել