Փետրվարի 3-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՔԿՎ-ից:
Աղբյուրի փոխանցմամբ` ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետը խոսեց համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև` կատարվելիք աշխատանքների մասին, տվեց համապատասխան հանձնարարականներ:
Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը ներկայացրեց համակարգում կատարված աշխատանքները, խոսեց մի շարք կարևոր խնդիրների մասին` հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրելով դրանց վրա: Վարչության պետի առաջին տեղակալն առաջարկեց առկա թերությունները վերացնելու համար նոր մեխանիզմներ մշակել:
Խորհրդակցության ավարտին Ա. Օսիկյանը բոլոր ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ տվեց և վերստին հորդորեց սրտացավություն ցուցաբերել ծառայության հանդեպ: