Երկու զինված անձիք հունվարի 7-ին հարձակվել են Ֆրանսիայում հրատարակվող Charlie Hebdo ամսագրի գրասենյակի վրա: Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրաձգության ընթացքում մահացել է 12 մարդ, որոնցից երկուսը ոստիկաններ են: Հարձակվողները ամսագրի աշխատակիցներին գնդակահարել են Կալաշնիկով ավտոմատից: Նրանք հարձակվելիս բղավել են, որ հաշվեհարդար են տեսել Մուհամեդի ծաղրանկարի համար:
Մի քանի լրատվամիջոցներ արդեն տեղեկություն են տարածում, որ ահաբեկիչների անունները հայտնի են: Լրատվամիջոցներն այս արարքը վերագրում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը:
Daily Mail-ը հաղորդում է, որ 100 հազարից ավելի քաղաքացիներ փողոց են դուրս եկել` աղոթելու զոհվածների համար: Ria.ru-ից տեղեկանում ենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել:
Charlie Hebdo երգիծական ամասագիրը սկանդալային պատմության մեջ հայտնվեց 2006 թվականին, երբ հրապարակեց Մուհամեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկար, նմանաբնույթ հրապարակումներ եղան նաև 2012թ.-ին: