Այսօր տեղի ունեցավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն և այլք:
Ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ հիմնարկում գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ: