-Մինչև ժառանգության բացումը` մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես: Ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները:
Համեմատություն անցկացնելով ներկայացման իրավունքով գույք ժառանգելու և ժառանգության տրանսմիսիայի միջև` նկատում ենք, որ ներկայացման իրավունքով ժառանգում տեղի է ունենում միայն ըստ օրենքի ժառանգելիս, մինչդեռ ժառանագական տրանսմիսիայի կարգով ժառանգում տեղի է ունենում երկու դեպքում էլ` և՛ համաձայն օրենքի, և՛ կտակի ժառանգման դեպքում: Ժառանագական տրանսմիսիայի կարգով ժառանգելու դեպքում պետք է ժառանգը մահացած լինի ժառանագատուի մահվանից հետո, չհասցնելով ընդունել ժառանգությունը, մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահացած է լինում մինչև ժառանգությունը բացելը, այսինքն՝ ժառանագատուից շուտ է մահանում:
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյան