«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014-2015 թվականի դատախաղ» մրցույթի ազգային փուլն այս տարի կանցկացվի անգլերեն լեզվով: Այս փոփոխության, ինչպես նաև մրցույթի կարևորության շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանի հետ, ով «Ջեսափի» մրցույթին մասնակցել է 2006-2009 թվականներին: Նա նախ եղել է մրցույթի ազգային կառավարչի օգնական, այնուհետև` մրցույթի ազգային կառավարիչ:
Տիկին Եղիկյանը փոխանցեց, որ մրցույթի ազգային փուլի լեզուն անգլերեն դարձնելու գաղափարը վաղուց էր շրջանառվում. «Ուղղակի մտավախություն կար, որ ուսանողների շրջանում լեզվին տիրապետողներ քիչ կլինեն: Կարծում եմ, եթե մի քիչ ավելի շուտ անցնեինք անգլերենի, ապա դա խթան կհանդիսանար, որպեսզի ուսանողներն իրենց վրա աշխատեին լեզվի տեսանկյունից և ավելի բարձր որակ ցույց տան միջազգային փուլում»:
Ըստ մեր զրուցակցի մրցույթի մասնակցությունն ուսանողներին առաջին հերթին տալու է գիտելիքների լայն շրջանակ` միջազգային իրավունքի ոլորտում. «Նաև տալիս է փորձ թեկուզ` և ոչ իրական, բայց դատարանում հանդես գալու: Բացի այդ, տալիս է շփման հնարավորություն պրակտիկ աշխատողների հետ, ծանոթություններ կապեր, դրանք ճիշտ օգտագործելու դեպքում, որովհետև մեր մրցույթի բոլոր դատավորները, այսինքն` ժյուրին միշտ պատրաստակամ են օգնել ուսանողներին, բայց ոչ մրցույթի ընթացքում»:
Կարդացեք նաև`
Գավառում և Վանաձորում ակտիվ կերպով քննարկվել է «Ջեսափ»-ի մրցույթը
Ինչո՞ւ Արամ Օրբելյանն այդպես էլ չմասնակցեց «Ջեսափի» մրցույթին