ՀՀ արդարադատության նախարարի աշխատանքային այցը Ղազախստան

ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Հովհաննես Մանուկյանը մի շարք նվերների հետ համայնքի ղեկավարին է հանձնել նաև Կիրակնօրյա դպրոցում սովորող երեխաների համար բերված այբբենարանները, որոնք նախարարին էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Ներկաները նշել են, որ կարևորում են կապը հայրենիքի հետ և արդարադատության նախարարին են ուղղել Մաքսային Միությանը միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Հովհաննես Մանուկյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում օժանդակել համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հանդիպմանը հաջորդել է ճաշը համայնքի ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել