Կուսակցություններն այդպես էլ լիարժեք չընկալեցին Սահմանադրությունը. Տիգրան Թորոսյան

Սահմանադրական բարեփոխումները միտված չեն իշխանության վերարտադրմանը: Այսօր հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
«Իմ կարծիքով, շատ ավելի կարևոր է փորձել գործընթացը տեղափոխել մասնագիտական հարություն, առանց դրա` ցանկացած գործընթաց մեծապես կկորցնի իր կարևորությունը և կարող է վերածվել պարզ քաղաքական պայքարի: Այն ինչ Հայաստանում տեղի է ունենում ներկայումս»,- շեշտեց պարոն Թորոսյանն` այս տեսանկյունից առանցքային համարելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական գնահատականի առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ Սահմանադությանը` ԱԺ նախկին նախագահն ասաց, որ 2005թ. Սահմանադրական բարեփոխումներն էական նշանակություն ունեցան երկրի համար, կուսակցություններն այդպես էլ լիարժեք չընկալեցին Սահմանադրությունը. «Նրանք այդպես էլ չհասկացան, որ իշխանության գալու հիմնական միջոցը խորհրդրանական, և ոչ թե նախագահական ընտրություններն են: Անընդհատ խոսում ենք նախագահական ընտրությունների մասին, բայց այն նախագահը, որը խորհրդարանում չի ունենա մեծամասնություն, նա չափազանց սահմանափակ լիազորություններով կգործի: Սա չեն պատկերացնում մեր կուսակցությունները, պատահական չէ որ ոմանք մասնակցում են միայն նախագահական ընտրություններին»,- եզրահանգեց պարոն Թորոսյանը:

Տիգրան Թորոսյանի մյուս գնահատականներին ծանոթացեք տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել