Թափուր պաշտոններ Ազգային ժողովի աշխատակազմում

ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին: 

Թափուր պաշտոնների անվանումներն են.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության խորհրդատու,

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության գրադարանի գլխավոր մասնագետ: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14 նոյեմբերի 2014թ.:

Մրցույթները կկայանան 2014թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11.00-ին եւ 15.00-ին, ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

Թափուր պաշտոնները զբաղեցնելու պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել