ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի հայտարարագրած եկամուտները

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Աբրահամի Գրիգորյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2003 թվականի օգոստոսի 22-ից: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 6.100.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում նվազել է, դառնալով 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև հայտարարագրել է 100.000 ԱՄՆ դոլլար և 5.000 եվրո, որոնք հարկային տարվա վերջում մնացել են անփոփոխ:

2013թ.-ին Ս. Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 2.069.067 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ, ներկայացվել է Ս. Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, ով ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 56.650.000 ՀՀ դրամ, որը հակրային տարվա վերջում նվազել է, դառնալով՝ 45.000.000 ՀՀ դրամ: Ստացված փոխառությունները (վարկերը) կազմել են 80.000 ԱՄՆ դոլլար և 41.000.000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ