Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին անդամ Արեգ Շուշյանը նշված պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հունվարի 9-ից:
Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին Ա. Շուշյանը հայտարարագրել էր 46.800.000 ՀՀ դրամ, 45.000 ԱՄՆ դոլլար, 40.000 եվրո, որոնք հարկային տարվա վերջում նվազել են, դառնալով՝ 44.400.000 ՀՀ դրամ, 41.000 ԱՄՆ դոլլար, 38.000 եվրո: Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 8.487.096 ՀՀ դրամ:
Որպես փոխկապակցված անձ ներկայացված է Ա. Շուշյանի կինը՝ Լուսինե Ալբերտի Վարդանյանը, ով սակայն՝ ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, չի ներկայացրել հայտարարագիր: