Լիազորությունների դադարեցում՝ ՀՀ նախագահի հրամանագրով

2014թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արեգ Շուշյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը` որոշում եմ. Դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արեգ Շուշյանի լիազորությունները»: 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` դիմելով Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում: Հանձնաժողովի անդամը մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հրաժարականն ընդունելը կարող է հետ վերցնել հրաժարական տալու մասին իր դիմումը։

Լուսանկարը՝ ethics.am-ի:

Իրավաբան..net

Լուրեր

Իրադարձություններ