Զենք-զինամթերքի հանձնում և հայտնաբերում

ՀՀ Ոստիկանության աշխատանքների արդյունքում շարունակվում են գրանցվել զենք-զինամթերքի կամավոր հանձնման, ինչպես նաև Ոստիկանության կողմից հայտնաբերման դեպքեր:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ, «ՌԳԴ 5» տիպի նռնակ` պայթուցիչով, խոշոր տրամաչափի գնդացրի 2 փամփուշտ և պայթուցիկանման 2 սարք:

Ոստիկանության Թալինի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի մոտ գտնվող սպասասրահում:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին գտնվող սպասասրահի հետնամասից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել տարբեր տրամաչափի 57 փամփուշտ և առանց պայթուցիչի նռնակ:
Հայտնաբերված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Վարդենիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի մոտ զինամթերք է թողել: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Սերս գյուղի հեռուստակայանին հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի 7,62 տրամաչափի ակոսափող, որսորդական հրացան:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 7,62 տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել