Եկմալյան փողոցի բնակիչները փորձում էին փակել փողոցը

Այսօր Կառավարության նիստի զուգահեռ գործադիրի շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Եկմալյան 4-16 հասցեի սեփական տների մի քանի տասնյակ բնակիչներ: Նրանք հիշեցրին, որ ավելի քան 8 տարի ապրում են վարձով բակարաններում. «Մեր տները որպես հանրային գերակա շահ քանդեցին` ասելով, որ շենք կկառուցեն ու կապրենք այնտեղ, բայց արդեն մի քանի տարի ա փողոցներում ենք»,- դժգոհում էին բնակիչները:

Նրանք պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին իջնել և պատասխան տալ, սակայն տեսնելով, որ ոչ մի պաշտոնյա չի մոտենում իրենց` փորձեցին փակել Կառավարությանը հարակից Տիգրան Մեծի փողոցը: Երկու տասնյակ բնակիչներ հավաքվեցին փողոցի մեջտեղում, ոստիկանությունը շղթա կազմելով կարգավորեց երթևեկությունը: Նրանց մոտեցավ ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Մի քանի րոպե տևող բանակցությունների արդյունքում բնակիչները հեռացան փողոցի երթևեկելի մասից: Նրանցից ոմանք մտան գերատեսչության ընդունարան, մյուսներն էլ հավաքվեցին մուտքի դիմաց: Ակցիայի ընթացքում բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել