Հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությունը և այլ հարցեր՝ հանդիպման օրակարգում

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող ռազմական կրթության, ռազմական բժշկության և խաղաղապահ գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Կարևորվեց շփման գծում վստահության ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվող միջոցառումների իրագործումը` հրադադարի ռեժիմի խախտումների բացառման նպատակով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել