Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվել է

Մոսկվայի Բասմանի դատարանը փոխփոխել է Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը: Այս մասին դատական նիստից հայտնել է ռուսական ТАСС գործակալության թղթակիցը: Փոխանցվում է, որ դատարանի որոշման կայացումը պայմանավորված է եղել ամբաստանյալի վատ առողջական վիճակով: Դատարանը նկատի է առել այն հանգամանքը, որ հայ գործարարը տառապում է դիաբետով, քաղցկեղով, ինչպես նաև երկու անգամ սրտի կաթված է տարել. «Կալանքի մեջ մնալու հիմքեր այլևս չկան»,- հայտարարել է դատավորը` կալանավորումը փոխարինելով տնային կալանքով:

Հիշեցնենք` Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ապօրինի կերպով ձեռք բերված փողերի լվացման և վատնման մեջ: Նախաքննությունը Լևոն Հայրապետյանին կասկածում է 2009թ. Ուրալ Ռախիմովի «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործում ունեցած մասնակցության մեջ։ Ռախիմովը երեք տարի կառավարել է «Բաշնեֆտը» «ԱՖԿ Սիստեմա» ընկերությունների խմբի միջոցով։ Պարոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Լուսանկարը` աղբյուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել