Դատավորների ընտրության մոդելը մեր իրականության մեջ ոչ արդյունավետ է: Կարծում է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
«Մենք չենք կարողանում պատշաճ կերպով այլ մարմիններ ընտրենք, հիմա էլ դատավորների՞ն»,- հարց բարձրացրեց նա: Ըստ պարոն Ղազինյանի` դատական համակարգի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել Սահմանադրական բարեփոխումների արդյունքում. «Եթե մենք կարողանանք կայացնել Արդարադատության խորհուրդն և այլն, ապա արդյունքը հաստատ ավելի դրական կլինի, քան թե եթե դատավորներն ընտրովի լինեն»: