Ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված 15 քաղաքացիներ շարունակում են մինչ այս հայտարարված հացադուլը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը. «Սկզբում հացադուլ էին հայտարարել 29 դատապարտյալներ, սակայն 14-ը դադարեցրել են այն»,- տեղեկացրեց պարոն Ղլեչյանը:
Նա նաև փոխանցեց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած անձանց հետ զրույցներ են վարում:
Հիշեցնենք, որ Հայաստանում 104 ցմահ ազատազրկված անձ կա: Նրանցից ավելի քան 90-ը պատիժը կրում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: