Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար` ազատվելով ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
Ստորև ներկայացնում ենք վարչապետի նորանշանակ մամուլի քարտուղար կենսագրական տվյալները.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ., 12 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
1982-1987 թթ. – Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1989-1990թթ.- «Գիտելիք» հրատարակչություն՝ խմբագիր
1990-1993թթ.-ՀՀ Գերագույն խոհուրդ՝ հրատարակչական բաժնի խմբագիր
1993-1994թթ.-ՀՀ հարկային պետական տեսչություն՝ ինֆորմացիայի մշակման բաժնի առաջատար մանագետ
1994-1998թթ.-ՀՀ ԱԳՆ Սփյուռքի վարչություն՝ կցորդ, Հասարակայնության հետ կապերի վարչություն՝ երրորդ քարտուղար
1998-2012թթ.-ՀՀ Ազգային ժողով՝ փորձագետ, Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն՝ բաժնի վարիչ, պետի տեղակալ, պետ
2012-2013թթ.-ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
2013-2014թթ.-ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
2014թ. սեպտեմբերի 8-ից՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Այլ տվյալներ
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ, Հայաստանի ժուռնալիստների միության իրավական թեմաներով գրող լրագրողների վեցամսյա դասընթացներ: Մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության առաջնորդների միջազգային այցելուներ ծրագրին, եղել է «Tacis»-ի «Աջակցություն ՀՀ ԱԺ-ին» ծրագրի հանրային կապերի մշտական հանձնաժողովի անդամ: Վերապատրաստում է անցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Երևանի պետական համալսարանում: Պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Լուսանկարը` Գոհար Պողոսյանի Ֆեյսբուքյան էջից: