Հանցավորության «զոհերը»

Հակաիրավական գործողություններից վնաս կրած անձը իրավունքի ցանկացած ճյուղում կարող է հանդես գալ որպես զոհ: «Զոհ» տերմինը` որպես իրավաբանական կատեգորիա, ենթադրում է ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական բնորոշ հատկանիշների առկայություն:

Քրեական դատավարությունում այն արտահայտվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին հանցագործությամբ վնաս պատճառելու օբյեկտիվ փաստով: Անձը, որպես կանոն, զոհի կարգավիճակում հայտնվում է այն պահին, երբ հանցավոր ոտնձգություն է կատարվում օրենքով պաշտպանվող նրա իրավունքների և օրինական շահերի նկատմամբ:

ՀՀ Քրեական դատավարության օրենսդրության կարևոր խնդիրներից է հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Զոհի` որպես քրեական դատավարության մեղադրանքի կողմի սուբյեկտի` դատավարական կարգավիճակի մանրամասն կարգավորումը նախատեսված է ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, որով ապահովվում է տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Անձին որպես զոհ ճանաչելու համար` նախատեսված են վնասի հետևյալ տեսակները.

  • բարոյական,
  • ֆիզիկական,
  • գույքային:

Այսպես, համաձայն ՀՀ քրեական դատավարության 58-րդ հոդվածի 1-ին մասին` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական oրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաu: Տուժող է ճանաչվում նաեւ այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաu, եթե ավարտվեր քրեական oրենuգրքով չթույլատրված արարք կատարելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել