Ո՞ր մարմինն է պարտավոր ապահովել հանրային աշխատանքների կատարումը

Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը` իր որոշած վայրերում:
Հանրային աշխատանքների դատապարտված անձը պարտավոր է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում:

Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքների փաստացի ներգրավվելու պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել