Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում գործարկվող Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնն է: Մարզում գործող ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին ներկայացնում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և գործընկեր կազմակերպության՝ Ինֆոմացիայի ազատության կենտրոնի կողմից գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը. կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ներգրավվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ԶԼՄ-ներին :
«Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնելով. ամբողջ աշխարհի փորձը դա է ցույց տալիս»,-նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար, ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:
«Բազմակողմանի բառը շատ տեղին է ընտրված, այսինքն՝ փորձում ենք տեսնել՝ յուրաքանչյուր հասարակական կազմակերպության կամ ԶԼՄ-ի ներկայացուցիչ որքանո՞վ կարող է այս շատ լուրջ գործին խթանել, նպատել, իր ավանդը ներդնել»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող Նելլի Հայրապետյանը:
Իրազեկման սեմինարի ժամանակ Գեղարքունիքի մարզպետի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի օգնական Սպարտակ Ավետիսյանը: Իր խոսքում կոռուպցիայի դեմ պայքարը կարևորեց նաև Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Երեք տարվա բյուջեն կազմում է 650.000 եվրո: