Հունգարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

Սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին:

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարությունից։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Հունգարիայի նախագահը շնորհավորել է դեսպան Հայկակ Արշամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների շարունակական ակտիվացման կարևորությանը։ Քննարկվեցին հայ-հունգարական հարաբերությունների ընթացիկ զարգացումները տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային  վերջին զարգացումների շուրջ, մասնավորապես շեշտելով ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գրանցված պատմական առաջընթացի համատեքստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել