ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգում ստորագրելու հետ կապված խնդիրների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ԱՅԴԻ» ՓԲԸ-ի և Հեռախոսազանգերի աջակցման կենտրոնի հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորելու համար։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հանդուրժողական լինել և ներողամտություն խնդրում՝ պատճառված անհարմարության համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։