Բիզնեսն ավելի շատ աջակցություն կտրամադրի պետական կրթական հաստատություններին․ ԱԺ նախագծի քննարկում

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շնորհիվ շահութահարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց համախառն եկամտից նվազեցնել մինչեւ 2.5% չափով պետական դպրոցներին, բուհերին և միջին մասնագիտական (արհեստագործական) կրթական հաստատություններին տված նվիրատվությունները: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից:

Նվիրատվությունները կարող են լինել թե դրամային, թե գույքային, և այդ արտոնությունը նախատեսվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող նվիրատվությունների համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում կրթական հաստատություններին ավելի շատ միջոցներ կուղղվեն, կխթանվեն կրթության և բիզնեսի համագործակցությունը, կզարգանան կադրերի պատրաստման և հետազոտական ծրագրերի հնարավորությունները:

Ազգային ժողովի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին և ներառել առաջիկա նիստերի օրակարգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել