Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի` Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խաչիկ Կարապետի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-նշված է հրամանագրում։