Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
Մխիթար Գոշի մեդալով՝
Հովիկ Սուրենի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր
Սերգեյ Ժորայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
Մնացական Հայկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Գարիկ Կարոյի ԱՎԱԳՅԱՆԻՆ սնանկության դատարանի դատավոր
Երախտագիտության մեդալով՝
Նաիրա Արտեմի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
Սարգիս Արմենի ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ
Խաչիկ Կարապետի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հակակոռուպցիոն դատարանի նախագահ»: