Երբ պատվիրված հարց եք տալիս, լավ կլինի մանրամասներին ծանոթանաք, որ անհարմար բան չստացվի․ Անահիտ Ավանեսյան

«Երբ պատվիրված հարց եք տալիս, լավ կլինի մանրամասներին ծանոթանաք, որ անհարմար բան չստացվի:

ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի ծառայությունների 1 սեանսի արժեքը` որպես հիմնադիր, սահմանել ենք այս պահին 40000 դրամ, մինչև նոր չափորոշիչների համաձայն գնահատման գործընթացը կավարտվի, և պետությունը կփոխհատուցի նոր գներով:

Մինչ այդ մենք, առաջնորդվելով պացիենտների շահերով, ավելի քիչ գումար ենք գանձում քաղաքացիներից:
Բացատրեմ. այս բուժծառայությունից օգտվում են սոցիալական որևէ խումբ ունեցող և սոցիալական խումբ չունեցող քաղաքացիները:

Սոցիալական խմբի պատկանող մեր քաղաքացիներին այս ծառայությունը տրամադրվում է ամբողջովին պետական պատվերով , քաղաքացու համար ամբողջովին անվճար. քաղաքացու տեսանկյունից` իրեն մատուցվող ծառայության որակի և ծավալի առումով որևէ ազդեցություն չունի:

Համավճարով սպասարկվող քաղաքացիների դեպքում, առաջնահերթ համարելով քաղաքացու շահը, նվազ գին ենք սահմանել (20 000 դրամ` 32 000-ի փոխարեն):

Հիմա խոսեմ օրինակով, եթե մի օր որոշենք սոցիալական խմբի որևէ բուժծառայություն տրամադրել ակցիայի շրջանակում, ինչը նորմալ պրակտիկա է, ստացվելու է, որ սո՞ւտ ենք ասել:

Էրեբունի բժշկական կենտրոնում ռադիոթերապիայի ծառայության արժեքը 64000 դրամ է, Ֆանարջյանում` 40 000 դրամ: Մենք պետական բժշկական կենտրոն ենք և, այո՛, մեզ համար էականը ոչ միայն շահույթի գեներացումն է, այլև պացիենտի` մեր քաղաքացու շահը»,-իր պաշտոնական էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել