Կենսաթոշակների և նպաստների սահմանված չափերը

ՀՀ կառավարությունը 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանել է աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի, ինչպես նաև թաղման նպաստի չափերը։ Փաստաթղթում հստակ ամրագրված են կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմները, ներառյալ հիմնական չափերը և ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելացվող գումարները։

Աշխատանքային կենսաթոշակ

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 24000 դրամ է։ Բացի այդ, ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելացվում է գումար․

  • առաջին 10 տարվա համար՝ 950 դրամ,
  • հետագա յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ։

Թաղման նպաստ

  • Սահմանվել է 000 դրամի չափով թաղման նպաստ։

Զինվորական կենսաթոշակներ

Զինվորական կենսաթոշակի հիմնական չափը սահմանվել է 20.000 դրամ, իսկ ծառայության յուրաքանչյուր տարվա արժեքը՝ 1.750 դրամ։

Պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանվել են հետևյալ չափերը

  • հաշմանդամության խորը աստիճան՝ 50.600 դրամ,
  • հաշմանդամության ծանր աստիճան՝ 41.400 դրամ,
  • հաշմանդամության միջին աստիճան՝ 38.000 դրամ։

Զոհված զինծառայողի ընտանիքի համար՝

  • կերակրողին կորցնելու դեպքում վճարվում է 38.000 դրամ,
  • երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի (կամ ուսանող) երեխայի համար՝ 120.000 դրամ։

Նվազագույն կենսաթոշակ

Նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36.000 դրամ։ Եթե հաշվարկված կենսաթոշակը պակաս է այս գումարից, այն նշանակվում է հենց այս չափով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել