Գինի խմելու արծաթապատ եղջյուր, 800 հազար դրամանոց ժամացույց-հուշանվեր՝ աշտարակի տեսքով․ Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի ստացած նվերները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Iravaban.net-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց ստացած նվերները՝ ԿԿՀ-ի կողմից տրված տեղեկատվության համաձայն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել 2025 թվականին իրենց ստացած նվերները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ստացել է Վիետնամ Սոցիալիստական Հանրապետության ԱԺ շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Այն պատրաստվել է վիետնամական Qua Quy ընկերության կողմից։

Նա ստացած նվերը գնահատել է 45 հազար դրամ։

Նույն օրը նա նաև ստացել է նվեր կանացի շարֆ՝ բամբուկից պատրաստված զարդանախշ տուփով (Tuan Sanh ապրանքանիշ)։

Նա ստացած նվերը գնահատել է 45 հազար 312 դրամ։

Ապրիլի 28-ին Էստոնիա կատարած այցի շրջանակներում Փաշինյանը նախագահ Ալար Կարիսից ստացել է Կոնրադ Մագիի ստեղծագործությունները ներկայացնող մոտ 500 էջից բաղկացած աշխատություն։

Նա ստացած նվերը գնահատել է 43 հազար 500 դրամ։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալից ստացել է Տալլինի տաճար, պողպատե փորագրություն՝ հիմնված Ստավենհագենի նկարի վրա։

Նա ստացած նվերը գնահատել է 57 հազար 509 դրամ։

Ապրիլի 29-ին Վրաստանի նախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում, Փաշինյանը Միխեիլ Կավելաշվիլիից ստացել է David Kakabadze & Enamel ապրանքանիշի ձեռագործ արծաթապատ եղջյուր գինի խմելու համար։

Նա ստացած նվերը գնահատել է 425 հազար 610 դրամ։

Մայիսի 5-ին Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, նրանից ստացել է հետևյալ նվերները․

  • Մարսելի նավահանգիստը և շրջակայքը, Իվ-Մարի Լե Գուազ, 1776 թ․,
  • Հազվագյուտ փորագրություն Իվ-Մարի Լե Գուազի կողմից, որը պատկերում է Մարսելի նավահանգիստը 18-րդ դարում։

Նա ստացած նվերը գնահատել է 51 հազար 545 դրամ։

Նաև ստացել է գրասեղանի կաշվե գորգ («Արամ» կոշկակարական արհեստանոց, 2025), որի արժեքը գնահատվել է 55 հազար 183 դրամ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024 թ․ դեկտեմբերի 27-ին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի կողմից Ամանորի առթիվ ստացել է փորագրված, կարմիր լաքապատ ծաղկաման։

Նվերի արժեքը գնահատել է 69 հազար 790 դրամ։

Նույն օրը ԱՄԷ ԱԳ նախարարի կողմից ստացել է Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ Հոսնի ամրոցի 3D մոդելը։

Նվերի արժեքը գնահատել է 153 հազար 700 դրամ։

Դեկտեմբերի 25-ին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի կողմից Միրզոյանը Ամանորի առթիվ ստացել է ձեռագործ նկարազարդ կերամիկական սպասքի հավաքածու՝ 3 ափսե և 6 բաժակ։

Նվերի արժեքը գնահատել է 60 հազար դրամ։

Հունվարի 23-ին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը Երևանի աշխատանքային այցի շրջանակներում Միրզոյանին նվիրել է գորգ։

Նա նվերի արժեքը գնահատել է 200 հազար դրամ։

Նույն այցի շրջանակներում Միրզոյանը ստացել է սափոր՝ իր 2 բաժակներով։

Նա նվերի արժեքը գնահատել է 40 հազար դրամ։

Ապրիլի 17-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ստացել է ձիու տեսքով արաբական մետաղե արձանիկ։

Նվերի արժեքը գնահատել է 407 հազար դրամ։

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանին է նվիրել Tsikolia ապրանքանիշի ձեռքի ժամացույց։

Նա նվերի արժեքը գնահատել է 210 հազար դրամ։

Ապրիլի 29-ին Կատարի ԱԺ նախագահից ստացել է Դոհա քաղաքի ժամացույց-աշտարակի տեսքով հուշանվեր, որի արժեքը գնահատել է 800 հազար դրամ։

Մարտի 25-ին ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիից ստացել է նկար (փայտե ձեռագործ շրջանակով ազգային-պարսկական խաթամ՝ քարի ոճով, մետաղից հատված թռչունների և ծաղիկների պատկերով)։

Նա նվերի արժեքը գնահատել է 58 հազար դրամով։

Նախորդ նյութը կարող եք տեսնել այստեղ։

Հիշեցնենք՝ «2022 թվականին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվեց նվերների հաշվառման և հանձնման իրավական կարգավորումը, ներառյալ՝ նվերների հաշվառման ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը։ Այնուամենայնիվ, օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո երկամյա ժամանակահատվածում ԿԿՀ-ի կողմից չի ապահովվել ինստիտուցիոնալ ռեեստրի ներդրումը։ Պարզ էլեկտրոնային աղյուսակի ստեղծումն ու առցանց հարթակում տեղադրումը չի կարող դիտարկվել որպես օրենքով նախատեսված նվերների հաշվառման ռեեստրի պատշաճ իրականացում։

Այժմ էլ հրապարակմամբ նշված տվյալները ԿԿՀ-ն ներկայացրել է Google Doc-ի տեսքով:

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել