ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կուրսկի մարզ և քննադատել տարածաշրջանի գնդակոծությունները, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Մեկնաբանելով տարածաշրջանի վրա հարձակումները՝ ՌԴ նախագահն ասել է. «Մենք բոլոր հիմքերն ունենք ասելու, որ սրանք նեոնացիստական գաղափարախոսությամբ մարդիկ են»։
Պուտինը նշել է, որ ուկրաինացի զինյալները, ովքեր ոչնչացնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները, ցուցադրում են իրենց ծայրահեղ հիմարությունը․ «Ինչո՞ւ, որովհետև նրանք ապուշ են»: