Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն։
Ապրիլի 8-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի № 02/06.32/5748- 2025, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի № 01/5-2/3589-2025 և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի № 01/36030-25 գրությունները՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 34-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով.
1.Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը` 2025 թվականի մայիսի 12-ից 16-ը ներառյալ գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն` հետևյալ կազմով.
Տիգրան Ավինյան Երևանի քաղաքապետ
Արման Լազրյան Երևանի քաղաքապետի օգնական
Վազգեն Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ
Անետա Բաբայան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են 2025 թվականի Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանի, որն իրականացվում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Երևանի քաղաքապետի գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի համաձայն:
4.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի բացակայության ընթացքում աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պարտականությունների կատարումը վերապահել նույն վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Էվոյանին։
5.«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանի բացակայության ընթացքում «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին։
6․Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն»: