Մամուլում շրջանառվում է Իրանի նախկին ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հարցազրույցից մի հատված, որում նա հրապարակել է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած խոսակցությունից մի դրվագ, որը տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմից 6 ամիս անց, երբ Զարիֆն այցելել էր Հայաստան։
Նշվում է, թե Արմեն Սարգսյանը Ջավադ Զարիֆին ասել է․ «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը կարճ անդրադարձել է այդ հրապարակմանը․ «Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»։