ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի տունը փորձել են թալանել, նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ տեսաուղերձի միջոցով․ «Գիշերը մեր տան անվտանգության զանգն է հնչել մի քանի անգամ տարբեր պատճառներով։ Մենք իմացել ենք, որ մեր տունը գող է մտել, հանցագործներ են մտել, մեր ոստիկանները շատ օպերատիվ ցույց տվեցին իրենց աշխատանքը, արագ եկան, ճիշտն ասած զարմացած էի, որ 3 րոպեում զանգից հետո իրենք եղան դեպքի վայրում»։