«Թող Աստծո օրհնությունը և մարդկային սերն ու ջերմությունը անպակաս լինի մայրերից և մայրության բերկրանքին սպասող կանանցից». ՀԱՊՀ ռեկտոր

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնը՝ իր պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը․

«Սիրելի Մայրեր,

Շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնական օրվա կապակցությամբ: Ապրիլի 7-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում նշանավորված է, որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն:

Եկեղեցական իմաստով մայրության գաղափարը ներկայացվում է ավելի խորը` կյանք պարգևելու և սեր ու հավատ սերմանելու հոգևոր առաքելություն:

Թող Աստծո օրհնությունը և մարդկային սերն ու ջերմությունը անպակաս լինի մայրերից և մայրության բերկրանքին սպասող կանանցից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել