ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցն ապրիլի 6-ին՝ տեղական ժամանակով 06:03:27-ին (ըստ Գրինվիչի՝ 02:03:27), գրանցել է Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Թբիլիսի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած M=3.6 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 9 կմ խորությամբ երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։
«Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=41.5935 N, արևելյան երկայնության՝ λ=44.6159 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 5 բալ ուժգնությամբ:
Հավելենք նաև, որ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձությունը տարածականորեն տեղաբաշխված է 1913թ. M=5.6 մագնիտուդ ուժգնության Բոլնիսիի օջախային գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ: