Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ապրիլի 1-ի հրամանագրով Մարգարիտա Կարապետյանը նշանակվել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մ. Կարապետյանի 2025 թվականի մարտի 31-ի գրավոր համաձայնությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Մարգարիտա Ֆելիքսի Կարապետյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1):
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշված է հրամանագրի մեջ։