Ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:
Մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։