«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ՝ քան ուներ մինչ այս․ Քնարիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ՝ քան ուներ մինչ այս: Մարտի 30-ին կայացած ընտրության ժամանակ 2021-ի համեմատությամբ 10 հազար քվե ավել ունենք:

Այս մասին հայտնում է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Քնարիկ Հարությունյանը։

«Մեկ կարևոր ընդգծում՝ այս արդյունքը Գյումրու ՏԻՄ մակարդակում արձանագրված մեր ամենաբարձր ցուցանիշն է:

Նույնը չի կարելի ասել 2-րդ տեղը զբաղեցրած ուժի թեկնածուի մասին: 2008-ին ստացած 31 հազար քվեի դիմաց 2025-ին արձանագրեց մոտ 9 հազար քվե:

Անկախ այս մեծ տարբերությունից և չունենալով ժողովրդի մեծամասնության քվեն, որ նույնն է՝ վստահությունը, հենց նա է հավակնում դառնալ առաջատար՝ շնորհիվ արատավոր միաձուլումների»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել