«Ընկերներիցս մեկը կարևոր միտք ասաց․ նկարչությունը ոչ թե մասնագիտություն է, այլ հիվանդություն»․ նկարիչ Գարրի Արզումանյան

Մարտի 22-ին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվեց նկարիչ Գարրի Արզումանյանի անհատական ցուցահանդեսը, որը շարունակվեց մինչև մարտի 30-ը։

Գարրին պատմեց, որ նկարել սկսել է շատ վաղ տարիքից, ասում է՝ ծնողների պատմելով՝ 3-4 տարեկանից արդեն իսկ տարված էր նկարչությամբ, հետո արդեն գերվել է Այվազովսկու գործերով․ «Մի անգամ այցելեցի Ազգային պատկերասրահ և սիրահարվեցի Հովհաննես Այվազովսկուն»։

Մինչև 10-ը տարեկանը ակտիվորեն զբաղվել է նկարչությամբ, հետո հանգամանքների բերումով դադար է եղել, նույնիսկ մինչև 32 տարեկան։

«Շատ հասուն տարիքում նոր շնչառություն բացվեց, և այս անգամ՝ բացվեց ընդմիշտ։ Ըստ էության ներշնչվում եմ ամեն ինչով․ ոչ միայն ծովով, ոչ միայն Այվազովսկու կտավներով, հենց կյանքն է իմ ներշնչանքը»,-նշեց նկարիչը։

Հատկանշական է, որ Գարրի Արզումանյանի գործերում գերակշռում է կապույտ գույնը, ջուրը։ Նկարներից յուրաքանչյուրն ինքնատիպ ոճ ու ասելիք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել