24-ամյա երիտասարդը հայտնել է, որ Երևանից թմրանյութ է վերցրել՝ Գյումրիում տեղադրելու համար

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն:

Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ երք փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել: Ուսապարկում հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով:

Զննությամբ Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած երեք փաթեթները:

24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել