Ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 1-ին 10:00-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի, Բաշինջաղյան 1,2 նրբանցքների, Մազմանյան փողոցի, Մարգարյան 1,2 նրբանցքների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 2-ը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1, 2 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10:0-15:00-ն կդադարեցվի Վարդենիս քաղաքի Իսակով և Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել