Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մարտի 18-ին, շուրջ երկու ժամ հեռախոսազրույց են ունեցել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտությունը, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով Սպիտակ տանը։
Նշվում է, որ երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ հակամարտությունը պետք է ավարտվի կայուն խաղաղությամբ, այդ նպատակով կստեղծվեն ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբեր։
Նախագահները համակարծիք են եղել, որ ապագան հսկայական ներուժ ունի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավմամբ։
Առաջնորդները քննարկել են ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունն ամբողջ աշխարհում։
Ղեկավարներն անդրադարձել են մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում։
Պուտինն ու Թրամփը համակարծիք են եղել, որ Իրանը երբեք չպետք է գտնվի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը։