Լրագրողի թափուր հաստիք Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայում

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան փնտրում է ստեղծագործող, նախաձեռնող և պատասխանատու լրագրողի, ով կմիանա մեր մասնագիտական թիմին՝ ապահովելով օպերատիվ և որակյալ լրատվական նյութերի պատրաստում։

Աշխատանքի նկարագրություն՝

  • օրակարգային և արդիական թեմաների մշակում, նյութերի պատրաստում,
  • հարցազրույցների կազմակերպում և վարում,
  • տեղեկատվության հավաքագրում, փաստերի ստուգում և վերլուծություն,
  • միջոցառումների լուսաբանում, ռեպորտաժների պատրաստում,
  • դատական նիստերի լուսաբանում,
  • թեմատիկ հետազոտությունների իրականացում։

Պահանջվող որակավորումներ՝

  • բարձրագույն կրթություն (լրագրություն, հաղորդակցություն կամ հարակից ոլորտ),
  • հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • վերլուծական մտածողություն և քննադատական մոտեցում,
  • արագաշարժություն, ճկունություն և ստեղծագործական մտածողություն,
  • համակարգչային և սոցիալական մեդիայի հմտություններ,
  • նախաձեռնողություն և պատասխանատվություն։

Մենք առաջարկում ենք՝

  • հետաքրքիր և դինամիկ աշխատանք լրատվական ոլորտում,
  • մասնագիտական աճի հնարավորություն,
  • ընկերական և պրոֆեսիոնալ թիմային միջավայր։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Վերնագրում նշեք «Լրագրող»։

Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 30։

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել